Քեմբրիջի դքսուհին մանկական խնջույք է կազմակերպել Բուքինգհեմյան պալատում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, շեղվել է պաշտոնական լուրջ միջոցառումների օրակարգից ու մանկական ուրախ խնջույք կազմակերպել Բուքինգհեմյան պալատի բակում:
Ինչպես նշում է Tatler-ը, խնջույքին միայն ներկա են եղել Միացյալ Թագավորության զինված ուժերում ծառայելու ժամանակ զոհվածների երեխաները:
Աղբյուրը նկատում է, որ 35-ամյա դքսուհին իրեն բնորոշ անմիջականությամբ շփվել ու խաղացել է երեխաների հետ՝ միջոցառումը վերածելով իսկական տոնի:
Հայտնի է, որ դքսուհուն ուղեկցել են ամուսինը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը, արքայազն Հարին:

















