Երևանում ծնված հնգյակից տղան մահացել է

13:36 • 14.05.17

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ի առավոտյան մահացել է․ այս մասին Tert.am-ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:

«Երեկ հաղորդել էի, որ  երեխայի վիճակը վատացել էր, բայց կարողացանք կայունացնել վիճակը:Սակայն այսօր նորից խորացավ վիճակը և սրտի կանգ եղավ՝ սրտային անբավարարությունը դարձավ մահվան պատճառը», ,- ասաց նա:

Աղջիկների վիճակը կայուն է մնում՝ դրական դինամիկայով։

Հիշեցնենք, որ հնգյակի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու աղջիկները մահացել էին: