Իրանի հյուսիս-արևելքում երկրաշարժի հետևանքով 3 մարդ է մահացել
Իրանի հյուսիս-արևելքում երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ, ավելի քան 220-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է lenta.ru-ն՝ Press TV-ին հղումով։
Երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Խորասան նահանգում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.7 մագնիտուդ, օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 19 մարդու։










