Լուկաշենկոն Պեկինում ընթացող համաժողովին է գնացել 12-ամյա որդու հետ (լուսանկարներ)

17:41 • 14.05.17

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որդու՝ 12-ամյա Նիկոլայի հետ ժամանել է Պեկին, որտեղ ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համաժողովը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, որդին նախագահին ուղեկցել է համաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նրանք միասին լուսանկարվել են Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի ու նրա տիկնոջ հետ:

Նշվում է, որ Նիկոլայը Չինաստանի առաջին տիկնոջը զարդատուփ է նվիրել, ինչից հետո կինը համբուրել է տղայի այտերը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն որդուն իր հետ է վերցնում օտարերկրյա այցելությունների ժամանակ:

 

Картинки по запросу лукашенко с сыном в китае

Картинки по запросу лукашенко с сыном в китае

Картинки по запросу лукашенко с сыном в китае