Թուրք ֆերմերն իր ոչխարներից մեկի ականջում ատամներով լի բերան է հայտնաբերել (տեսանյութ)
Թուրքիայում ֆերմերն իր ոչխարներից մեկի ականջում բերան է գտել՝ դրանում ատամներ ու թուք հայտնաբերելով:
Ինչպես նշում է life.ru-ն, տղամարդը ֆենոմենի մասին պարզել է, երբ փորձել է խուզել կենդանուն:
Տեղի անասնաբույժը նշել է, որ առաջին անգամ է նման դեպքի բախվում: Նրա խոսքով՝ բերանը նույնիսկ կարողանում է կլման գործողություն անել, սակայն ոչխարը չի կարող դրանով սնվել:
Ենթադրվում է, որ հղիության ժամանակ ոչխարի մայրը քիմիկատներ է կերել, ինչի հետևանքով էլ նման անոմալիա է տեղի ունեցել:










