ԱՄՆ-ում Օբամային սպանել սպառնացող տղամարդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

13:16 • 14.05.17

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի բնակիչ Ջոն Ռոսը դատապարտվել է հինգ տարի ժամկետով ազատազրկման՝ սոցցանցերում գրառումների միջոցով երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքներ հնչեցնելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ազատազրկման ժամկետը լրանալուց հետո 62-ամյա տղամարդը 3 տարի կգտնվի իրավապահների հսկողության ներքո:

Նշվում է, որ տղամարդը սպառնացել է հաշվեհարդար տեսնել նաև Օբամայի ընտանիքի հետ, ինչպես նաև կոչ արել որսորդական հրացանով սպանել ՀԴԲ-ի գործակալներին:

Դատապարտյալի խոսքով՝ ինքն Օբամային և նրա ընտանիքը սպանելու սպառնալիքներ է արել Twitter-ում: Քննիչների տվյալների համաձայն՝ ՀԴԲ-ի գործակալներին սպանելու վերաբերյալ կոչերը տղամարդը հրապարակել է Facebook-ում:

Ռոսի խոսքով՝ իր սպառնալիքներն անլուրջ են եղել: