Հռոմի Պապը չի պատրաստվում Թրամփի գլխին քարոզներ կարդալ հանդիպման ժամանակ
Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը չի պատրաստվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մոտակա հանդիպման ժամանակ համոզել նրան մեղմել իր քաղաքականությունը փախստականների հարցում։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապը նշել է, որ ազնվորեն Թրամփին կպատմի իր մտահոգությունների մասին և ուշադիր կլսի նրա հակափաստարկները։
Թրամփի ու Ֆրանցիսկոսի մայիսի 24-ին նախատեսված հանդիպումը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ Պապը հայտնել էր, թե ցանկացածն, ով պատեր է կառուցում միգրանտների դեմ, «քրիստոնյա չէ»։ Իր հերթին Թրամփը տգեղ էր համարել իր հավատքը կասկածի տակ դնելը:










