Պուտինը Չինաստանի ղեկավարի նստավայրում դաշնամուր է նվագել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այս օրերին Պեկինում մասնակցում է «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովին, Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի հետ հանդիպումից առաջ դաշնամուր է նվագել:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի լրագրող Դմիտրի Սմիրնովը:
«Բանակցությունների սրահ գնալու ճանապարհին Պուտինը Սիի նստավայրում դաշնամուր է տեսել ու նվագել»,-գրել է լրագրողը՝ մանրամասնելով, որ ՌԴ նախագահը ռուսական երգեր է նվագել:










