Մոսկվայում աղբամանների մոտ 3 մետրանոց պիթոն է հայտնաբերվել
Մոսկվայի հյուսիսային թաղամասերից մեկի տան բակում աղբամանների մոտ երեք մետր երկարությամբ պիթոն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:
«Դմիտրովյան մայրուղու շենքերից մեկի բակում աղբամանների մոտ պառկած է երեք մետրանոց պիթոն», - նշել է աղբյուրը:
Նա հավելել է, որ օձը հայտնաբերած ականատեսները ոստիկանություն են դիմել:
Գործակալությունը նշում է, որ այժմ պարզվում են սողունի տերերի վերաբերյալ մանրամասները:










