Աֆղանստանում պայթել է «Թալիբանի» գրոհայիններին տեղափոխող ավտոմեքենան. կա 10 զոհ
Աֆղանստանի հարավում ինքնաշեն պայթուցիկ սարքի պատճառով ավտոմեքենա է պայթել, որում եղել են «Թալիբան» շարժման գրոհայինները: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Թալիբան» ծայրահեղական շարժման փոխադրամիջոցը պայթել է Կանդաղար նահանգում: Միջադեպի հետևանքով զոհվել է 10, տուժել 7 գրոհային:
Գործակալությունը նշում է, որ «Թալիբանի» գրոհայինները հաճախ օգտագործում են ինքնաշեն պայթուցիկ սարքերը որպես զենք կառավարության կամ անվտանգության ծառայության աշխատակիցների դեմ:










