Հունաստանում գնացքը դուրս է եկել գծերից և մխրճվել բնակելի տան մեջ. կա 10-ից ավել վիրավոր

02:19 • 14.05.17

Հունաստանի մայրաքաղաք Աթենքից Սալոնիկ ուղևորվող Intercity գնացքը դուրս է եկել գծերից Սալոնիկի մոտակայքում, կան վիրավորներ, հայտնում է Lenta.ru-ն։ Գնացքում, նախնական տվյալներով, մոտ 100 ուղևոր կար, որոնցից 10-ը ծանր վիրավորվել է:

Գծերից դուրս են եկել 5 վագոններ, գնացքը բախվել է բնակելի տան։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության  և հրշեջ ծառայության մի քանի բրիգադ, որոնք օգնում են ուղևորներին դուրս գալ: