Հունաստանում 4 զոհ կա ուղևորատար գնացքի բախման հետևանքով

06:39 • 14.05.17

Հունաստանում 4 զոհ կա ուղևորատար գնացքի բախման հետևանքով, հայտնում է Lenta.ru-ն:


Հիշեցնենք, որ Աթենքից Սալոնիկ ուղևորվող Intercity գնացքը դուրս էր եկել գծերից Սալոնիկի մոտակայքում, կան վիրավորներ։ Գնացքում մոտ 100 ուղևոր կար:



Գծերից դուրս են եկել 5 վագոններ, գնացքը բախվել է բնակելի տան։