Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել Թրամփի գոլֆ ակումբում՝ բոլորով պառկելով գետնին

15:45 • 14.05.17

Երկու հարյուր ցուցարարից բաղկացած խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կալիֆորնիայում գտնվող գոլֆ ակումբի տարածքում:

Ինչպես նշում է ABC News-ը, ցուցարարներն այնպես են պառկել գետնին, որ ստացվի «դիմակայել» (resist) բառը: Դրանից հետո նրանք երգել են «Աստված, օրհնիր Ամերիկան» երգը:

Դեպքի վայր ժամանած իրավապահները չեն միջամտել ակցիային ու որևէ մեկին չեն ձերբակալել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆլեշմոբը կազմակերպել են Թրամփի վարած քաղաքականության ակտիվ քննադատությամբ զբաղվող Indivisible San Pedro խմբի անդամները, որոնք կոչ են արել շարքային ամերիկացիներին դիմակայել Թրամփի նախագահությանն ու քաղաքականությանը:

 

PHOTO: About 200 protesters, part of the group Indivisible San Pedro, spelled out the word "RESIST!" on the ground of the Trump National Golf Club in Rancho Palos Verdes, California, on May 13, 2017.