ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում դեէսկալացիոն գոտիներում խախտումների մասին տվյալներ են ներկայացրել

14:03 • 14.05.17

Սիրիայում դեէսկալացիոն գոտիներում իրավիճակը կայուն է գնահատվում, Ռուսաստանը մեկ օրում գրանցել է հրադադարի 4 խախտում, Թուրքիան՝ 2։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում։


ՌԴ ՊՆ համաձայն՝ մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը չի փոխվել՝ 1495։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարած զինված խմբերի թիվը նույնպես անփոփոխ է՝ 218։


Հիշեցնենք, որ մայիսի 4-ին սիրիական հիմնախնդրի շուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում: