Ռուսաստանում ցանկանում են չեղարկել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը
Մայիսի 15-ին Ռուսաստանի արդարադատության նախարարության դիմումի հիման վրա կկայանա Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը չեղարկելու հարցով դատը:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը նշել է, որ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը չեղարկելու առնչությամբ Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից Գերագույն դատարան հայցի ներկայացումն «անհասկանալի քայլ» է:
Նրա խոսքով՝ այդ քայլը ստվեր է գցում Ադրբեջանի և Ռուսաստանի դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության վրա:
«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գրանցման չեղարկման առնչությամբ Ռուսաստանի արդարադատության նախարարության հայցն անհանգստություն է առաջացնում Ադրբեջանի հասարակության շրջանում»,- ասել է նա։
Ադրբեջանցի պատգամավորը կատարվածի համար մեղադրել է «հայամետ ուժերին»։
«Մենք հավատում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը կմիջամտի այդ հարցում»,- նշել է պատգամավորը:










