«Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել

12:53 • 23.05.17

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մոտ երկու տարեկան տղա երեխա է մահացել։Tert.am-ի տեղեկություններով երեխան մի քանի օր առաջ Գյումրիի Ավստրալիական բժշկական կենտրոնից է տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն,որտեղ և մահացել է։

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Ոստիկանությունը նման ահազանգ ստացել է։ 

«Մայիսի 22-ի երեկոյան երեխայի մայրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել,որ 2015 թվականին ծնված իր երեխան «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է»,-ասաց Ջանոյանը։

Ոստիկանությունից հայտնեցին,որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է քննություն։