«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում մահացել է Արարատում խոշոր վթարից տուժած 4-ամյա աղջիկը

18:29 • 27.05.17

Այսօր ժամը 12-ին Սուրբ Աստավածամայր հիվանդանոցում մահացել է երեք-չորս տարեկան աղջիկ, որը նախ «էրեբունի»  հիվանդանոց է տեղափոխվել կոմայի մեջ, սրտի կանգով, ապա՝ վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին Tert.am–ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Նշենք, որ մահացած աղջիկը եղել է օրերս  Արարատի մարզում գրանցված  խոշոր վթարի ուղևորներից թվում:

Հիշեցնենք, որ նույն հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում  4-ամյա Արման Դավթյանը, որին Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ բեռնատարով  վրաերթի էր ենթարկել Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը :