Ֆրանսիայում վանդալները պղծել են Շառլ դե Գոլի գերեզմանը

01:16 • 28.05.17

Ֆրանսիայում երկու անհայտ անձինք պղծել են Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դե Գոլի գերեզմանը:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը: Շառլ դե Գոլի գերեզմանը գտնվում է Վերին Մառնա վարչական շրջանում: Հաղորդվում է, որ վանդալները կործանել են քարե խաչը, որը տեղակայված է եղել տապանաքարի վրա: 

Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: