Լոնդոնում թատրոնի այցելուներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով
Լոնդոնի «Օլդ Ուիք» թատրոնից ոստիկանությունը տարհանել է հանդիսատեսին՝ անվտանգության սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո, գրում է Business Insider պարբերականը:
Բրիտանացի հանդիսատեսի խոսքով՝ ոստիկանները ներխուժել են բեմ և հայտարարել, որ շենքում հնարավոր վտանգավոր առարկաներ տեղադրված լինեն: Այնուհետև իրավապահները սկսել են ստուգել թատրոնի շենքը:
Տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչներն ու փակվել շրջակա ճանապարհները:










