Կարծում եմ՝ ինձ ուժ կտա հետագայում էլ ավելի մեծ ներդրում կատարել հայկական սպորտում. Հենրիխ Մխիթարյանը Նախագահի պարգևի մասին

19:04 • 28.05.17

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 

Ֆուտբոլիստը պարգևատրվեց հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Մխիթարյանը պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը շատ հպարտ է հանրապետության ղեկավարի կողմից պարգև ստանալու կապակցությամբ։

«Կարծում եմ՝ ինձ ուժ կտա հետագայում էլ ավելի մեծ ներդրում կատարել հայկական սպորտում՝ ՀՀ ներկայացնելով արտերկրում»,-շարունակեց Մխիթարյանը:

Հարցին՝ իր ո՞ր գոլի հետ կհաﬔմատի Նախագահ Սերժ Սարգսյանից ստացած ﬔդալը, ֆուտբոլիստը ժպիտով պատասխանեց. «Ոչ ﬕ գոլի հետ չեմ հաﬔմատի, դրանք անհաﬔմատելի են»:

Նրա խոսքով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը իրեն պարգևատրելիս Հայաստանն աշխարհում լավ ներկայացնելու համար շնորհակալություն է հայտնել:

Ֆուտբոլիստը խոսեց նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից հետո Հայաստանի դրոշով խաղադաշտ մտնելուն և շեշտեց, թե հայկական եռագույնը բարձացնելը ցանկացածի համար հպարտություն է:

«Լինելով հայ՝ ինձ համար միշտ հաճելի է մեջքին ունենալ հայկական դրոշը: Ես դեռ շատ վաղուց էի մտածել այդ գաղափարը, սակայն այն իրականացավ Եվրոպային լիգայի ֆինալը հաղթելուց հետո»,- եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը: 



 

ՀեղինակԱնի Օհանյան
Կարծում եմ՝ ինձ ուժ կտա հետագայում էլ ավելի մեծ ներդրում կատարել հայկական սպորտում. Հենրիխ Մխիթարյանը Նախագահի պարգևի մասին