Ամերիկացի այգեգործները վարդագույն անանաս են աճեցրել
Կոստա Ռիկայում և Հավայան կղզիներում այգեգործները վարդագույն արքայախնձոր են ստեղծել, որը շուտով կհայտնվի վաճառքում այլ բանջարեղենի ու մրգերի կողքին:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, փորձնական միրգն աճեցրել է աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը:
Այն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Del Monte այգեգործական ընկերության մասնագետները գենետիկորեն վերափոխված նոր տեսակի արքայախնձոր են ստեղծել, որը պայմանավորված է ֆերմենտների ավելի քիչ պարունակությամբ, որի առկայության դեպքում վարդագույն երանգը փոխակերպվում է սովորական դեղին գույնի:











