G7-ի պետություններն ամփոփիչ հռչակագրում պրոտեկցիոնիզմի դեմ պայքարի կետ են ընդգրկել
G7-ի պետությունների ղեկավարները համաձայնության են եկել պրոտեկցիոնիզմի դեմ համատեղ պայքարի հարցում և այդ կետն ընդգրկել իրենց գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում, հաղորդում է ՌԻԱ նովոստի լրատվական գործակալությունը:
«Մենք ընդունում ենք, որ ազատ, արդար և փոխշահավետ առևտուրն ու ներդրումներն աշխատատեղերի ստեղծման և զարգացման գլխավոր գործոններն են: Բացի այդ, մենք նորից մեր նվիրվածությունն արտահայտեցինք բաց շուկաների և պրոտեկցիոնիզմի դեմ պայքարի հարցում:
Նշվում է սակայն, որ հռչակագրում պրոտեկցիոնիզմի դեմ պայքարի շուրջ կետի ներառումը վիճելի է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման պատճառով:










