«Ժողովուրդը մեր երկու լիդերներին էլ վստահում ա». Սեյրան Սարոյան
Ինչքան էլ ինձ վատ եմ զգում, առողջականս չի ներում, բայց փորձում եմ գամ, մասնակցեմ, որովհետև սա պատմություն է՝ ազգովի կռվել ենք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` Սարդարապատի հուշահամալիրում՝ խոսելով առաջին հանրապետության օրվա մասին:
«Էսօր ազգի միասնության օր ա, որը դարձել ա սիմվոլ բոլորիս համար: Նորից ոգեշնչվում ենք՝ և՛ մենք, և՛ բոլորս: Այս օրը մեծ նշանակություն ունի բոլորիս համար»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Հարցին՝ կերտե՞լ ենք մեր երազած հայրենիքը, Սեյրան Սարոյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, էլ ո՞նց կերտենք, էլ ի՞նչ պետք է անենք: Ամեն մարդ իրա յորղանի գյորա ա ոտը քցում: Հիմա մենք, չունենալով մեծ բնական ռեսուրսներ, հզոր պետություն չենք, որ ինչ ուզենք անենք: Էդ հզոր պետությունները մի վիճակ չունեն, ավելի վատ վիճակում են, քան մենք: Փառք Աստծո, մենք մեր մինիմումը գոնե ունենք»:
Միաժամանակ, Սարոյանը նշեց, որ կարելի է նաև ավելին անել, ինչին էլ մենք ձգտում ենք. «Մենք սրան ենք ձգտում, էսօր, որ փորձում ենք նոր կառավարությանը վստահենք, հավատանք, մեր, ասենք, Կարեն Կարապետյանին… Տնտեսությունը ղեկավարի վարչապետը, անվտանգությունը՝ նախագահը: Ժողովուրդը մեր երկու լիդերներին էլ վստահում ա: Ընտրությունները ցույց տվեցին, որ վստահում են: Էս անգամ էլ հո չեն կարա ասեն, թե լցեցին… Մատը արդեն հատ-հատ խամրում ա, դրա համար չի լինի տենց… Եվս մի անգամ ապացուցվեց, որ ժողովուրդը վստահում ա ՀՀԿ-ին»:










