Շրի-Լանկա կղզում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 122-ի

04:26 • 28.05.17

Շրի Լանկա կղզում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 122-ի, ևս 97 մարդ համարվում է անհետ կորած։ 

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զոհերի մեծ մասը սողանքի պատճառով են մահացել: Նա նշել է, որ շուրջ կես միլիոն մարդ լքել է տներն աղետի պատճառով:


Շրի Լանկան արդեն իսկ սարսափելի աղետի հետևանքները վերացնելու հարցում խնդրել է ՄԱԿ-ի և Հարավային Ասիայի երկրների աջակցությունը: