Թրամփը հայտնել է, որ Իրանը ոչ մի պարագայում չպետք է միջուկային զենք ունենա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանը ոչ մի պարագայում չպետք է միջուկային զենք ունենա, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Իտալիա իր արտասահմանյան այցի ժամանակ ելույթ ունենալիս Թրամփը հիշեցրել է, որ իր առաջին արտերկրյա շրջագայությունը եղել է Սաուդյան Արաբիա, որտեղ նա հանդիպել է իսլամական շատ երկրների ղեկավարների հետ:
«Մենք հաստատեցինք, որ Իրանը երբեք և ոչ մի դեպքում չպետք է միջուկային զենք ունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ մահմեդական երկրների ղեկավարները պատրաստ են ավելի լուրջ դեր ստանձնել ահաբեկչության դեմ պայքարում:










