Թրամփն այցելել է Իրաքում և Աֆղանստանում զոհված զինվորների գերեզմանները

23:51 • 29.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանները: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝  Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Թրամփը ժամանել է Արլինգտոնի ազգային հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի նույնանուն արվարձանում:

Նշվում է, որ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զինվորներին այն բանից հետո, երբ անցել է համար 60 հատված, որտեղ թաղված են 2001 թվականից մինչ օրս զոհված զինվորները:

Զոհված զինվորների ընտանիքները շփվել են Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ շնորհակալություն հայտնելով ժամանելու և այն բանի համար, որ նրանք չեն մոռանում ԱՄՆ-ը պաշտպանողներին: