ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետն ազատվել է պաշտոնից

17:18 • 31.05.17

 

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մայիսի 12-ին ազատվել է պաշտոնից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Ասատուրյանի ազատման պատճառը ծառայողական խնդիրներն են, նա տեղափոխվել է կադրերի ռեզերվ»,-ասաց Խաչատրյանը և հավելեց, որ հոսպիտալն այս պահին նոր պետ չունի:

Խաչատրյանը նաև նշեց, որ հոսպիտալի նախկին պետն իր ծառայությունը կշարունակի այլ ոլորտում:

Խաչատրյանի խոսքով` նոր պետ կնշանակվի թեկնածուներից լավագույնը: