Մաշտոցի պողոտայի սկզբնամասում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

13:20 • 31.05.17

Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline», «ՎԱԶ-21099» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-21099»-ի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: