Արցախում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է

16:39 • 31.05.17

Երեկ կեսօրին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում  ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր»,-մանրամասնել  է նա:

Կամավոր Խաչատրյանի  խոսքով ՝ զինծառայողին այժմ  Երևան  տեղափոխել հնարավոր  չէ: