Ավտոլվացման կետում` սեփական մեքենայի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

12:54 • 31.05.17

Կոտայքի մարզի ավտոլվացման կետերից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի։

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց,որ ոստիկանությունը համապատասխան ահազանգը ստացել է շտապօգնության ծառայությունից։

«Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին շտապօգնությունից ահազանգ է ստացվել,որ Առինջ գյուղի Դուրյան 15 հասցեից կանչ են ստացել, որ ավտոլվացման կետում տղամարդու դիակ կա»,-ասաց Ջանոյանը։

Նա հայտնեց,որ  մահացածի ինքնությունը պարզվել է.«Նա հանդիսանում է 1941 թվականին ծնված Հ.Ս.-ն, ում հայտնաբերել են իրեն պատկանող մեքենայի մոտ»։

Ոստիկանությունից հայտնեցին,որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կատարվում է քննություն։