Ավստրալիայում ձկնորսները բարկացրել են հսկայական կոկորդիլոսին և ստիպված փախուստի դիմել (տեսանյութ)
Ավստրալական Կունունարա քաղաքի մոտակայքում՝ Օրդ գետի վրա, ձկնորսների խումբը ստիպված է եղել փախչել հսկայական կոկորդիլոսից այն բանից հետո, երբ նրանք որոշել են ջղայնացնել կենդանուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նավակից նկարած տեսանյութում երևում է՝ ինչպես են կարթերով ձկնորսները մոտենում ափ դուրս եկած կոկորդիլոսին: Մի պահ կոկորդիլոսը կտրուկ շրջվում է, սուզվում ջրի մեջ և լողում նրանց ուղղությամբ:
Միայն այն բանի շնորհիվ, որ ձկնորսները շարժիչով նավակ են ունեցել, նրանց հաջողվել է ժամանակին խուսափել գիշատիչից:










