Հնդկաստանում եկեղեցական տոնից հետո 9 մարդ է մահացել

12:45 • 31.05.17

Հնդկաստանի Մեգհալայա նահանգում եկեղեցական տոնի շրջանակում անցկացված ժամերգությունից հետո մահացել է ինը և սննդային թունավորում ստացել ավելի քան 200 մարդ: Այս մասին հայտնում է Indian Express պարբերականը:

«Երեքշաբթի Նոնգկիյա գյուղում սննդային թունավորումից մահացել է ութ մարդ, այդ թվում՝ յոթ անչափահաս», - ասել է շրջանի լիազորի տեղակալը:

Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ևս մի անչափահաս մահացել է երկուշաբթի օրը Ումսնինգ քաղաքում:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ մոտակա գյուղերում մոտ 200 մարդ սննդային թունավորում է ստացել, մեծամասնությունը հոսպիտալացվել է: Թունավորման պատճառ դարձած սննդի նմուշներն ուղարկվել են Գուահաթի քաղաքի լաբորատորիա: