Ալի Լարիջանին կրկին Իրանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել
Իրանի 10-րդ գումարման խորհրդարանի օրենսդիրներն այսօր կայացած նիստի ժամանակ կրկին Ալի Լարիջանիին խորհրդարանի խոսնակ են ընտրել, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Ութերորդ և իններորդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածության օգտին քվեարկել է 268 պատգամավորից 204-ը: Նա խորհրդարանի խոսնակն է եղել 2008 թականից ի վեր: Լարիջանին եղել է խորհրդարանի խոսնակի պաշտոնի միակ թեկնածուն:
Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ է կրկին ընտրվել պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը, խորհրդարանի նախագահի երկրորդ տեղակալ՝ Ալի Մոթահարին:










