Անտոնիու Գուտերեշը խստորեն քննադատել է Իրաքի ահաբեկչական հարձակումը

01:23 • 31.05.17

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն քննադատել է Բաղդադում երեկ կատարված հերթական ահաբեկչական հարձակումը։ Նա ցավակցել է զոհվածների բարեկամներին՝ արագ ապաքինում ցանկանալով վիրավորներին։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ամենախիստ կերպով դատապարտել է Բաղդադի ահաբեկչությունները, որոնց հետևանքով տասնյակ զոհեր կան անմեղ բնակչության շրջանումը»,- ասվում է հայտարարության մեջ։


Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ն աջակցելու է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Նա հույս է հայտնել, որ մեղավորներն արագ կպատժվեն պատկան մարմինների կողմից:


Հիշեցնենք, որ 2 պայթյունների հետևանքով Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զոհվել է 27, վիրավորվել ավելի քան 100 մարդ։