Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի (լուսանկարներ, տեսանյութեր)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է առնվազն 80-ի, 380 մարդ ստացել է վնասվածքներ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Չորեքշաբթի առավոտյան Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել նախագահական պալատի և օտար երկրների դեսպանատների մոտակայքում: Շատ շենքեր վնասվել են, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպանատան շենքը: Աֆղանստանի ՆԳՆ-ի նախնական տվյալներով՝ ռումբը տեղադրվել է ջրի տեղափոխման համար նախատեսված ավտոցիստեռնում: Դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Քաբուլում ականապատված ավտոմեքենան պայթել է Գերմանիայի դեսպանատան մոտ:























