Քենիացի վազորդը 23 կմ տարածությամբ մրցուղին անցել է գուլպաներով (տեսանյութ)

20:37 • 31.05.17

Քենիացի վազորդը Էստոնիայում մրցավազքին մասնակցելուց հետո հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: 

Ինչպես գրում է Oddity Central-ը, 27-ամյա Իբրահիմ Մուկունգան իրական հայտնություն է դարձել ոչ միայն 23 կմ երկարությամբ մրցավազքում հաղթելու համար, այլ նրա համար, որ ողջ մարաթոնն անցել է գուլպաներով, առանց մարզակոշիկի: 

Բացի այդ, քենիացին արագության նոր ռեկորդ է սահմանել: Սա իսկապես իրադարձություն է մարզաշխարհի, մասնավորապես` մրցավազքերի պատմության մեջ: 

Իբրահիմը նախապես մտադիր չի եղել Տարտուի կիսամարաթոնն անցնել առանց մարզակոշիկների: Նա մեկնարկին է մոտեցել կոշիկներով, սակայն չի կարողացել վազել դրանցով և ստիպված է եղել հանել: Նա տեղյակ է պահել կազմակերպիչների, որոնք էլ հանդիսականի շարքերում փորձել են գտնել նրա ոտքին հարմար կոշիկ ունեցողի: Սակայն նման մեկը չի գտնվել, և քենիացին ստիպված է եղել վազել գուլպաներով:

Նրա խոսքով` դժվար էր սկզբնական շրջանում ասֆալտի վրա վազելիս, իսկ հողային տարածքներում ավելի հեշտ է եղել, և նա ընթացքում հարմարվել է: