Մեքսիկայում ոչնչացրել են մոտ 150 տոննա մարիխուանա

09:58 • 31.05.17

Մեքսիկայի Խալիսկո նահանգում մարիխուանայի խոշոր խմբաքանակ է ոչնչացվել: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան երկրի անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Իշխանությունների տվյալներով՝ մարիխուանան հայտնաբերվել է թփերի տեսքով՝ 20 հազար քառակուսի մետր և 14 հազար քառակուսի մետր տարածքով հսկայական պլանտացիաներում: Հավաքված արգելված բույսերի ընդհանուր թիվը կազմել է 450 հազար հատ:


Անվտանգության ուժերի աշխատակիցներն այրել են հավաքված մարիխուանան, որի քաշը եղել է մոտ 150 տոննա: