Արևմտյան Պապուայի ներկայացուցիչը պատմել է ՄԱԿ-ում արված սկանդալային լուսանկարի մասին
Օրերս համացանցում տարածվել էր ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ Արևմտյան Պապուայի դեսպանի մասնակցությամբ արված լուսանկարը, որը բուռն քննարկումների առիթ էր տվել:
Պատճառն այն է, որ դիվանագետը նիստին էր եկել ազգային հանդերձանքով՝ փորձելով ներկաների ուշադրությունը գրավել իր երկրի խնդիրների հանդեպ:
Ինչպես նշում է ntv.ru-ն, մեկնաբանելով այդ ինքնատիպ արարքը՝ Արևմտյան Պապուայի ներկայացուցիչ Ջոն Անարին նշել է. «Մենք ունենք կարևոր օրգանի (առնանդամ-Tert.am) պաշտպանության համար նախատեսված մի հարմարանք, որը կոչվում է կոտեկա: Այն պատրաստվում է հատուկ բույսերից, որոնցից հանվում է միջուկն ու հետո այն հագցվում է համապատասխան օրգանին: Ճիշտն ասած՝ ես տանն էլ եմ այն կրում, և դա բնական է: Մեր նախնիները ևս այսպիսի տեսք ունեին, և մենք հարգում ենք մեր ավանդույթները: Չէ՞ որ դուք էլ եք Ռուսաստանում հարգում ձեր ավանդույթները»։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










