Ռուսական նավերը «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցրել Պալմիրայի շրջանում ԻՊ-ի օբյեկտներին (տեսանյութ)

12:02 • 31.05.17

«Ծովակալ Էսսեն» արագընթաց հածանավը և «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հարվածի թիրախ են դարձել Պալմիրայի արևելքում գտնվող թաքստոցները, որտեղ կենտրոնացված են եղել ծանր տեխնիկա և Ռաքքայից ահաբեկիչների բերած գրոհայիններ:


Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի արևելյան մասի ավազանից, բոլոր չորս հրթիռները բարեհաջող խոցել են թիրախները: Ընդ որում՝ «Կրասնոդար»-ն արձակել է հրթիռները ջրի տակից:


ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ժամանակին տեղեկացրել են հարվածի մասին ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի հրամանատարություններին:


Վերջին անգամ ռուսական նավերը «Կալիբր»-ներով հարված են հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ անցած տարվա նոյեմբերին: Այդ ժամանակ Իդլիբ և Հոմս շրջաննեորւմ գրոհայիններին ուղղված հարվածներն իրականացրել է «Ծովակալ Գրիգորովիչ» հածանավը: