ԱՄՆ-ում 10 քաղաք պահանջում է իմպիչմենտ սկսել Թրամփի դեմ
ԱՄՆ-ի տաս քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները կոչ են արել Կոնգրեսին սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը:
Ինչպես հաղորդում է Politico գործակալությունը, համապատասխան առաջարկով հանդես են եկել Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Ամհերսթի, Փելհեմի, Լևերեթի, Ռիչմոնդի, Բերքլիի, Ալամենդայի և Չիկագոյի քաղաքապետարանները:
Բացի այդ նման հնարավորություն են դիտարկում Նյուտոն քաղաքի իշխանությունները: Նման նախաձեռնության նպատակն է համոզել Կոնգրեսին առաջին քայլն անել Թրամփի դեմ իմպիչմենտ սկսելու համար:










