Թրամփն առաջարկել է օգտատերերին գուշակել «covfefe» բառի նշանակությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Twitter սոցիալական ցանցում իր սխալներով հրապարակմանը:
«Ո՞վ կարող է գուշակել, թե ինչ է նշանակում «covfefe»-ն: Վայելե՛ք»,- գրել է նախագահը Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում կիսատ, վրիպակներով հաղորդագրություն էր հրապարակել, որն օգտատերերը տարածել էին ավելի քան 100 հազար անգամ և որը ստացել էր մոտ 126 հազար հավանություն:
«Չնայած մշտական մամուլի բացասական քովֆեֆե («Despite the constant negative press covfefe)...»,- գրել էր Թրամփը:
Օգտատերերը մի քանի ժամ փորձել են գուշակել, թե ինչ է ցանկացել ասել Թրամփը։ Հավանաբար նա ցանկացել է գրել coverage բառը՝ նկատի ունենալով մամուլում իրադարձությունների լուսաբանումը։










