Երևանում կինը 1-ամյա որդու հետ փորձել է նետվել կամրջից

14:24 • 31.05.17

Երևանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինն իր մեկամյա որդու հետ ինքնասպանության փորձ արել․ Tert.am-ին այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

«15:50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները զեկուցել են, որ Դավիթաշենի կամրջից բաժին են ներկայացրել մի կնոջ, որը ինքնասպանություն գործելու նպատակով որդու հետ փորձել է ցած նետվել: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը»,- տեղեկացրին ոստիկանությունից:

Դեպքի հետ կապված կատարվում է հետաքննություն: