Օպերայի մոտ վրաերթի են ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով հատող հետիոտնի, որը մահացել է. Shamshyan.com
Մայիսի 31-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Բաղրամյան 1/2 հասցեի դիմաց 30-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 84 QQ 404 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածը հատող հետիոտնի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։










