CNN-ն աշխատանքից ազատել է հաղորդավարուհուն Թրամփի՝ կտրված գլխով լուսանկարի համար (լուսանկարներ)

11:54 • 01.06.17

Ամերիկյան CNN հեռուստաալիքը խզել է պայմանագիրը հաղորդավարուհի Քեթի Գրիֆինի հետ՝ նրա հրապարակած սկանդալային լուսանկարի պատճառով:

Այս մասին հաղորդվում է հեռուստաալիքի թվիթերյան էջում, որտեղ նշվում է, որ խոսքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունոտ, կտրված գլուխը պատկերող լուսանկարի մասին է:

«CNN-ը խզել է Քեթի Գրիֆինի հետ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի՝ նա պետք է նկարահանվեր մեր ամանորյա ծրագրում»,-նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Գրիֆինը մասնակցել էր սկանդալային ֆոտոշարքի, որի ընթացքում լուսանկարվել էր՝ ձեռքում բռնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունոտ գլխի մուլյաժը:

Լուսանկարը բուռն քննարկումների առիթ էր դարձել սոցկայքերում ու լրատվամիջոցներում: Ավելի ուշ Գրիֆինը ներողություն էր խնդրել լուսանկարի համար՝  խոստովանելով, որ ինքը չափն անցել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մտահոգիչ է կոչել ամուսնու կտրված գլխով լուսանկարը:

«Որպես մայր և կին և որպես մարդ՝ կարծում եմ, որ այդ լուսանկարը լիովին մտահոգիչ է: Հաշվի առնելով ներկա աշխարհի վայրագությունները՝ նման նկարներ անելն ուղղակի անթույլատրելի է և ստիպում է մտածել դրանց հեղինակի հոգեկան առողջության մասին»,-ասել է նա:

Մինչդեռ Թրամփը հայտարարել է, որ իր երեխաները, հատկապես 11-ամյա Բարոնը, շատ ծանր են ընդունել ԶԼՄ-ներում Գրիֆինի լուսանկարի հրապարակումը:

 

Картинки по запросу kathy griffin trump

Картинки по запросу kathy griffin trump