ԱՄՆ-ում օդանավն արտակարգ վայրէջք է կատարել այրվող նոթբուքի պատճառով (լուսանկարներ)
Նյու Յորք-Սան Ֆրանցիսկո չվերթն իրականացնող օդանավի սրահում նոթբուք է այրվել, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Միչիգանում:
Ինչպես հայտնում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել JetBlue ավիաընկերության օդանավերից մեկում: Աղբյուրը մանրամասնում է, որ այրվել է ուղևորներից մեկի նոթբուքի լիթիումային մարտկոցը:
Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Վայրէջքից հետո հրշեջներն ինքնաթիռի սրահից հեռացրել են նոթբուքը: Դրանից մի քանի ժամ անց օդանավը շարունակել է թռիչքը:












