Քլինթոնը բացահայտել է, թե ինչ պատճառով է պարտվել ԱՄՆ նախագահական ընտրություններում

04:38 • 01.06.17

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը բացահայտել է, թե ինչ պատճառով է պարտվել ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է The Hill պարբերականը:

«Ես զոհը դարձա այն համատարած ենթադրության, որ հենց ես եմ հաղթելու», - ասել է Քլինթոնը, - «Դեմոկրատական կուսակցությունը սնանկության եզրին էր, երբ ես թեկնածությունս դրեցի: Մինչդեռ հանրապետականները շատ ավելի շատ ներդրումներ էին կարողանում անել տարաբնույթ քաղաքական ծրագրերում»:

Բացի այդ, Քլինթոնի խոսքերով, ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հաճույքով հայտարարություններ էր անում իր «գողացված նամակագրության» մանրամասների վերաբերյալ, այնինչ նա այդքան էլ ուշադրություն չդարձրեց Թրամփի թիմի և Մոսկվայի միջև ենթադրյալ կապերին:

Նախկին թեկնածուն քննադատություններ է հնչեցրել նաև լրատվամիջոցների հասցեին, որոնք ըստ Քլինթոնի, պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում իր հասցեին: