ԱՄՆ Կոնգրեսը հատուկ ծառայություններին «ռուսական գործով» լսումների ծանուցագրեր է ուղարկել

09:54 • 01.06.17

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը յոթ պաշտոնական ծանուցագիր է ուղարկել «2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության» մասին գործով ցուցմունքներ տալու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:


Ցուցմունք տալու համար հրավիրվել են Ազգային անվտանգության գործակալության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարները:


Բացի այդ, ծանուցագրեր են ուղարկվել ԱՄՆ Նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատակիցներին՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսին, ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերին:


ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հետաքննությունն է իրականացվում նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ: