ԱՄՆ-ում բանկոմատ թալանողները պատահաբար այրել են սարքում եղած ամբողջ գումարը (լուսանկար)

14:41 • 01.06.17

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Էվերետ քաղաքում բանկոմատ թալանողները պատահաբար այրել են դրանում գտնվող ամբողջ գումարը: Այս մասին հայտնում է UPI-ն:

Ոստիկանության աշխատակիցները ենթադրում են, որ պատի և սարքի կորպուսի մեջ բացվածք անելու նպատակով հանցագործները զոդալամպ են օգտագործել: Երբ նրանք հասել են գումար պարունակող կոնտեյներին, զոդալամպից դուրս եկող կրակն այրել է թղթադրամները:

Տեղական բանկի օպերացիոն տնօրեն Ջոն Դիքսոնն ասել է, որ վառվել է բանկոմատում եղած ամբողջ գումարը: Նրա խոսքով՝ կասկածյալներին ոչ մի բան չի հասել: