Հրդեհ Արին-Բերդի փողոցում. ամբողջությամբ այրվել է տնակ

00:19 • 01.06.17

Մայիսի 31-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին-Բերդի փողոց թիվ 6/3 հասցեի մոտակայքում` մեկհարկանի շինությունում:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ավտոտեխտրանսշին» ընկերության տարածքում գտնվող վագոն տնակում:

 

Այրվել են վագոն տնակը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր (մոտ 10 քմ):