Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» ամենաազդեցիկ քարոզիչներից մեկը

22:15 • 01.06.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենակարևոր դեմքերից մեկն սպանվել է Սիրիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով:

CNN-ի հաղորդմամբ` այս մասին են վկայում մի շարք աղբյուրներից ստացված  և ԻՊ-ի աջակիցների Telegram-ի էջերում հրապարակված հաղորդագրությունները: Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքի ալ-Բինալին սպանվել է Դեյր Էլ Զոր նահանգի Ալ-Մայադին շրջանում վերջին օրերին:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շաբաթ հայտարարել էր, որ կոալիցիոն ուժերը մայիսի 25-ին և 26-ին ավիահարվածներ են իրականացրել Ալ-Մայադինում:

32-ամյա Բինալին համարվում էր իսլամիստական խմբավորման ամենաազդեցիկ գաղափարախոսներից և քարոզիչներից մեկը: